Ի՞նչ եք անում, ու՞մ հետ եք բանակցում, ինչի՞ շուրջ եք բանակցում, ու՞մ անունից եք բանակցում․ Էդիկ Բաղդասարյան


Ի՞նչ եք անում, ու՞մ հետ եք բանակցում, ինչի՞ շուրջ եք բանակցում, ու՞մ անունից եք բանակցում․ Էդիկ Բաղդասարյան
Օգոստոս 3 16:20 2022

Նորից զոհեր, վիրավորներ: «Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ». սա ասում է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այս մասին գրում է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։

«Եվ ի՞նչ, որ լեգիտիմ չի, հետո՞, ընդամենը սա՞ կարող է ասել մեր երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը: Ու սա ասում է մի մարդ, որը նույնիսկ չի կարող գնալ Արցախ:

 

Բա ամբողջ օրը հեռախոսազրույցների, հանդիպումների մեջ եք, ի՞նչ է ձեր արածը:

Ի՞նչ եք անում, ու՞մ հետ եք բանակցում, ինչի՞ շուրջ եք բանակցում, ու՞մ անունից եք բանակցում»,- ֆեյսբուքում գրել է Բաղդասարյանը: