Արցախի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինծառայողներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Այդ մասին Արցախի հեռուստաընկերությանը հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։
Նրա փոխանցմամբ՝ եւս մեկ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մնացածինը՝ իջին և թեթև։
«Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային վիրավորումներ են: Այս պահին վիրավորների հետ կապված որևիցե աջակցության կամ դեղորայքի խնդիր չկա»,- նշել է Հայրիյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից լարվել է վիճակը Արցախում. Ադրբեջանը դիմել է նոր ռազմական ագրեսիայի. Մեր զինվորներին հաջողվել էր սաստել նրանց առաջխաղաղացումն ու այսօր արդեն Ադրբեջանը կրկին դիմել էր ԱԹՍ-ների օգնությանը, որի հետեւանքով ունենք երկու զոհ, եւս 14 վիրավոր։