Լարված իրավիճակ է Եղծահող գյուղի ուղղությամբ, թշնամին կիրառում է ԱԹՍ-ներ, ականանետ․ կան վիրավորներ


Լարված իրավիճակ է Եղծահող գյուղի ուղղությամբ, թշնամին կիրառում է ԱԹՍ-ներ, ականանետ․ կան վիրավորներ
Օգոստոս 3 07:40 2022

Ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը թելեգրամյան իր ալիքում գրել է․

«Սեփական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ բավականին լարված իրավիճակ է Եղծահող գյուղի ուղղությամբ, թշնամին կիրառում/կիրառել է հետախուզահարվածային ԱԹՍ-ներ, ականանետեր։

Նախնական տվյալներով՝ ունենք մի քանի վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում»։