Անչափահաս երեխաների մայր եմ, չեմ կարողանում գտնել վարձով բնակարան.քաղաքացիները բողոքի ակցիա են արել՝ ընդդեմ վարձով բնակարանների վարձավճարների թանկացման


Անչափահաս երեխաների մայր եմ, չեմ կարողանում գտնել վարձով բնակարան.քաղաքացիները բողոքի ակցիա են արել՝ ընդդեմ վարձով բնակարանների վարձավճարների թանկացման
Հուլիս 28 14:22 2022

Կառավարության շենքի մոտ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են արել՝ ընդդեմ վարձով բնակարանների վարձավճարների թանկացման։

Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պահանջում են վերջ տալ վարձով բնակարանների աբսուրդային գներին.

 

«Ինքս անչափահաս երեխաների մայր եմ և այսօր կանգնած եմ փաստի առաջ, չեմ կարողանում գտնել վարձով բնակարան խայտառակ բարձր գների պատճառով։ 150․000 դրամից պակաս նորմալ պայմաններով 2 սենյականոց բնակարան գտնելը անհնար է դարձել։ Թանկացումները սկսվել են դեռ տարվա սկզբից։ Նորմալ գներով բնակարան եղել է մոտ 2 տարի առաջ։ Նույնիսկ ամենաբարձր վարձատրվող աշխատավայրերում հնարավոր չէ և՛ վարձավճար տալ, և՛ ապրել»,- ասաց նա։