Հայաստանի իշխանությունները սիրում են ասել՝ կա Հայաստանի իշխանությունը, կա Արցախի իշխանություն, բայց երբ Արցախի հողերը զիջելու, Աղավնոն, Բերձորը դատարկելու հարց է գնում, այս հարցերը լուծում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ Արցախի փախստականները դիմում են բնակարանային կամ սոցիալական հարցերով ասում են՝ դիմեք Արայիկ Հարությունյանին, շատ հետաքրքիր տարանջատում է: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը:
Նա հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ կառավարությունում իրենց ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը.
«Ես նրան ասացի՝ բավական է երկու իշխանություններդ էլ ժողովրդի հետ խաղեր խաղաք, իրար պասերով փոխանցումներ անեք, որտեղ պետք է՝ Արցախի իշխանություններին են առաջ բրդում, որտեղ պետք է ՝ Հայաստանի իշխանությանին, բայց իշխանությունը պետք է լինի մեկը»,-ասաց Լևոն Հայրյանը: I