Այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանությունն ավարտվել է պայթյունով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն թաղամասի շենքերից մեկի բնակիչ 30-ամյա Արթուր Ղ-ն բակում ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել նույն թաղամասի բնակիչ 35-ամյա Մհեր Մ-ին, որից հետո առաջացել է վիճաբանություն։
Այդ ընթացքում Մհեր Մ-ն գնացել է իր տուն, վերցրել «մարտական նռնակը», իջել բակ և վախեցնելու նպատակով պայթեցրել, որից հետո Արթուր Ղ-ն ծեծել է Մհեր Մ-ին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: