Այսօր` հուլիսի 22–ին, վթար է եղել Գեղարքունիքի մարզում։ Տուժել է 8 մարդ, նրանցից 5–ը 3 ամսականից 2 տարեկան երեխաներ են։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Նշվում է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 20 կմ հատվածում Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու բախվել ճամփեզրին գտնվող ծառերին։
«Վթարի հետևանքով ուղևորները՝ 1-ամյա Սուրեն Մ-ն, 22-ամյա Սեդա Ս-ն, 1-ամյա Անգելինա Մ-ն, 2-ամյա Ալեն Մ-ն, 25-ամյա Ժորա Մ-ն, 2-ամյա Էմիլ Ն-ն, 21-ամյա Աննա Խ-ն, 3 ամսական Անուշիկ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ»,– հայտնում է կայքը։
Վթարի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել։
Կայքի փոխանցմամբ՝ Opel–ի վարորդը Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Արթուր Մանուկյանն է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։