Հուլիսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմանում Աշտարակի խճուղում բախվել են 29-ամյա Վարազդատ Չոբանյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի և 25-ամյա Նարեկ Մովսիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 099-ը կողաշրջվել է՝ հայտնվելով բաժանարար գոտում, Opel-ը նույնպես հայտնվել է բաժանարար գոտու վրա։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են շտապօգնության բժիշկների խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։