Կասկադյորական ավտովթար Երևանում․ 36-ամյա ոչ սթափ վարորդը տապալել է բետոնե էլեկտրասյունն


Կասկադյորական ավտովթար Երևանում․ 36-ամյա ոչ սթափ վարորդը տապալել է բետոնե էլեկտրասյունն
Հուլիս 16 12:00 2022

Այսօր, հուլիսի 16-ին, կասկադրոյական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Հովիկ Իսրայելյանը իր վարած Mercedes E350 մակնիշի ավտոմեքենայով Մայիսի 9-ի փողոցից դեպի Արագածի փողոց տանող հատվածում դուրս  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել բետոնե էլեկտրասյունը, խաչմերուկի երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու կիսակողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բնակչի սեփական տան ցանցե պարսպի վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները, ովքեր հոսանքազրկել են տարածքը, ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ, տապալված բետոնե էլետրասյունը նորով փոխարինելու աշխատանքներ։ Էլեկտրասյան տապալման հետևանքով ամբողջ էլետրալարերը լվացքի պարանի նման՝ մի մասը հայտնել են օդում, մի մասը՝ գետնին։  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած)։