Ողբերգական դեպք Բագրատաշենում. Ջրավազանում 14-ամյա տղա է ջրահեղձ եղել


Ողբերգական դեպք Բագրատաշենում. Ջրավազանում 14-ամյա տղա է ջրահեղձ եղել
Հուլիս 14 19:27 2022

Տավուշի մարզում, այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 14:35-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրավազանում երեխա է ջրահեղձվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայր է ժամանել ԱԻն ՓԾ թիվ  64  հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

 

Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարական ջոկատից, տեղի ուժերով ջրավազանից դուրս են բերել 14-ամյա Արտավազդ Կ.-ի դին: Երեխայի մարմինը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է Բագրատաշեն բնակավայրի վարչական ղեկավար Սարգսյանը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։