«Ահավոր վիճակ է». Անահիտ Բախշյան


«Ահավոր վիճակ է». Անահիտ Բախշյան
Հուլիս 14 14:00 2022

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ժողովո՛ւրդ ջան, այս պահին կանգնած եմ Սևանի թերակղզում աղբամաններից մեկի մոտ, ահավոր վիճակ է, թերակղզում բազմաթիվ այցելուներ կան։ Ըստ աղբի հենց կողքի ցուցանակի՝ Սևանի մաքրության պատասխանատուն 2017-ին եղել է «Վեոլիա» հիմնադրամը։ Իսկ հիմա՞ տեսնես ով է այս խայտառակ վիճակի պատասխանատուն։ Ամոթ է, շատ ամոթ, գրողը տանի ձեզ, մաքրե՛ք Սևանի թերակղզու տարածքը, ծո՛ւյլ և անբա՛ն պաշտոնյաներ։ Մաքրե՛ք Սևանի թերակղզու տարածքը»:

 
Աղբյուրը` Անահիտ Բախշյան