Զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի


Զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Հուլիս 14 13:50 2022

Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։
Տարվում է քննություն՝ դեպի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը: