Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդումը պետք է դադարեցվի. հասարակական-քաղաքական գործիչները մեկնաբանել են Չալաբյանի գործով ապօրինությունները


Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդումը պետք է դադարեցվի. հասարակական-քաղաքական գործիչները մեկնաբանել են Չալաբյանի գործով ապօրինությունները
Հուլիս 13 21:30 2022

Արդեն երկու ամիս է, ինչ անազատության մեջ է գտնվում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նրա հանդեպ կիրառվող խտրական վերաբերմունքը և որպես խափանման միջոց կալանքի կիրառումը տարակուսանք է առաջացրել հասարակական տարբեր խմբերում: Ըստ զեկուցումների, Ավետիք Չալաբյանի կալանավորումը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է` Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, շինծու և հանցակազմի բացակայությամբ քրգործերի միջոցով ընդդիմադիր գործիչների խոսքը լռեցնելու համատեքստում:

Հաշվի առնելով Չալաբյանի գործի հանրային նշանակությունն ու պրոցեսի վերաբերյալ հաշվետվողականությունը, «հանրային կարծիքի դատարանի» համար ներկայացնում ենք վերջին մի քանի օրերի հասարակական գործիչների արձագանքը Չալաբյանի գործի վերաբերյալ:

«Նիկոլն այսօր Ալիեւին զեկուցելու նյութ ունիԱվետիք Չալաբյանը կմնա կալանքի տակՆրաանազատության մեջ մնալու մեկ պատճառ կա՝Արցախումպաշտպանության ոլորտում շատակտիվ էր ու թշնամու աչքի փշերից մեկն էր... իսկ դատախազներըքննիչներըդատավորները մի օր փորձելու են արդարանալբայց նրանց լսող չի լինինրանք լուռ մտորելուվայրկյաններ են ունենալու անարգանքի պատիտակ ու ուշ է լինելու.. իսկ այն քպ-ականուսխորհրդի նախագահի պատմությունն ուպատն առանձին է...»,-ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«2 օր առաջ քննչական կոմիտեն հայտարարելէրոր Ավետիք Չալաբյանի գործի նախնականքննությունն ավարտված է։ Այսօր դատախազըԱվետիք Չալաբյանի գործի նյութերըվերադարձրել է նախաքննության մարմնին ունոր միջնորդություն ներկայացվել կալանքըերկարացնելու։ Նպատակը հնարավորինսերկար կալանքի տակ պահելն է։ (Հիշեցնեմ նաևոր հուլիսի 1-ից իրեն մեղսագրվող արարքնընդհանրապես պետք է ապաքրեականացվեր ուԱվետիքը պետք է ազատվեր կալանքիցբայցափալ-թափալ փոփոխություն էին մտցրելորայդ հոդվածը մնա)։ Ասել եմնորից կրկնեմայսկրկեսի նպատակը՝ քաղաքականությունմտնելուց հեռու պահել ցանկացած նորխաղաղացողի։ Սա ցուցադրական պատիժ էբոլոր նրանց համարում մտքով կարող է անցնելքաղաքականություն մտնել ու թեկուզ զուտտեսականորեն սպառնալ Նիկոլիիշխանությանը»,-ասել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող ԿարենՎրթանեսյանը:

«Ես մշտապես ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանիհիմնական թշնամին միտքն ու կամքն ենԱվետիք Չալաբյանը հենց այդ միտք և կամքունեցող մարդկանցից էուստի՝ ՆիկոլՓաշինյանի հիմնական թիրախներից մեկըՊետք լինիերեք վայրկյանում էլկկազմակերպեն դատավարությունպետք լինիՔրեական օրենսգիրքը փոխել ԱվետիքՉալաբյանին ցմահ ազատազրկմանդատապարտելու համարանելու ենեթեայդպես որոշի Նիկոլ ՓաշինյանըԱվետիքՉալաբյանը քաղաքական բանտարկյալ էև ինձշարունակում է զարմացնել միջազգայինհանրության լռությունըոր տեսնելովՀայաստանի անկումը՝ դեպի տոտալբռնապետությունշարունակում են ոչ միայնոչինչ չանելայլև ծափահարել իրենց դրածոՓաշինյանին»,- ասել է ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:

«Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ, ամեն դեպքում, պետք է շարժման հնարավոր առաջնորդները կաշկանդված լինեն, մեկուսացված լինեն, իրենց նպատակները չկարողանան իրագործել: Ավետիքի գործը և դեպքը հենց այդ համատեքստում են: Ակնհայտ է, որ նրա նկատմամբ չէր կարող լինել քրեական հետապնդում, բայց հերիք չէ այդ հետապնդումն իրականացրել են, անընդհատ ինչ-որ բաներ են փոխում: Ինչպես գիտեք, այն հոդվածը, որով նրան մեղադրանք էր առաջադրվել և հիմք էր կալանքի տակ պահելու, հուլիսի 1-ից նոր Քրեական օրենսգրքով չպետք է գործեր: Բայց հապճեպ հավաքվել են, օրենք են ընդունել, որպեսզի շարունակեն Չալաբյանին պահել կալանքի տակ»,- ասել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր ԶարուհիՓոստանջյանը:

«Ամենեւին պարտադիր չէրոր նախաքննությանընթացքում Չալաբյանի նկատմամբխափանման միջոց կիրառվեր կալանքըԱվետիք Չալաբյանը կարող էր լինելազատության մեջէլի իրականացվերնախաքննությունկիրառվեր այլ ռեժիմԱսենքստորագրություն չբացակայելու մասինորովհետեւ նա իր վարքագծով երբեք առիթ չիտվել որեւէ իրավապահ մարմնիայդ թվում՝քննիչին՝ մտածելուոր ազատության մեջգտնվելով կարող է խոչընդոտելնախաքննության ընթացքինազդելնախաքննությամբ անցնող մյուս սուբյեկտներիվարքի վրա եւ այլնԱյդպիսի բան չի եղելայդպիսի ապացույց գոյություն չունիոր նրաազատության մեջ լինելը ռիսկային է քննությանհամար»,-ասել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Ինձ համար Հայաստանի քաղաքականությանամբողջ նորագույն շրջանի մեջ ամենամեծգաղտնիքն էինչո՞ւ են Ավետիք Չալաբյանինպահում կալանքի տակԱյդ հարցն ինձ էլ էհետաքրքրումորովհետև ես շատ դեպքերումորևիցե տրամաբանություն չեմ տեսնում։ Եսկարող եմ ենթադրելոր ինչ-որ մեկը անձնականխնդիրներ ունիկարող եմ ենթադրել տարբերբաներբայց այդ ամեն ինչը չի մտնում այնտրամաբանության մեջոր տեղի է ունենումայժմ Հայաստանում»,-ասել է քաղտեխնոլոգԿարեն Քոչարյանը:

Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: «Ավետիք Չալաբյանինկատմամբ քրեական հետապնդումը ևկալանավորումը տեղի են ունեցել ակնհայտսադրող ձայնագրության հիման վրաորիապացուցողական նշանակությունը ևթույլատրելիությունը խիստ կասկածների տեղիքեն տալիսԸնդ որումնա երկու ամսովկալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսիհոդվածով նախատեսված արարքի համարորը2022թհուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեականօրենսգրքով այլևս պատժելի չի լինելուՀետևաբարԱվետիք Չալաբյանը պետք էանհապաղ ազատ արձակվի»,-նշել էր նա։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ ասել էր, որ Չալաբյանի գործն իրեն հիշեցնում է 1937թ.-ը: «Այդ անձը հատուկ ձայնագրել էրխոսակցությունը եւ վստահ էրորիշխանությունների հրահանգով քրեական գործէ հարուցվել Չալաբյանի դեմ։ Նաառանձնազրույցը ձայնագրելու ի՞նչ իրավունքունի։ Մատնությունը խրախուսվում էիշխանությունների կողմիցՀիշեք ընդդիմադիրպատգամավոր Արմեն Չարչյանի դեպքը»,-ասել էր Ավետիք Իշխանյանը:

ՀՀ ՄԻՊ գրասենյակը` Քրիստիննե Գրիգորյանիգլխավորությամբ ևս, համապատասխան գրությամբ պարզաբանումներ է պահանջել Դատախազությունից Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ: Ավետիք Չալաբյանի դեպքին անդրադարձել էր նաև «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր ԱրամԱբրահամյանը` «Հետո եկան իմ հետեւից…» հոդվածով:

Հիշեցնենք, որ նրան մեղսագրվում է հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 236-ի 2-րդ մասով նախատեսված արարքը (հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռել): «Ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից»,-կալանավայրից իր հայտարարությունում նշել էր Ավետիք Չալաբյանը:

Նրա խափանման միջոցի փոփոխության համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ԱԺ 5 պատգամավորներ, «Արար» հիմնադրամն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու կոչերով հանդես են եկել 5000-ից ավելի քաղաքացիներ, հասարակական գործիչներ, գիտնականներ, Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը, պատգամավորները, Արցախի թեմի հոգևոր առաջնորդը, այլ անձինք: