Սպիտակ-Երևան ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոց


Սպիտակ-Երևան ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Հուլիս 13 19:00 2022

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 13-ին, ժամը 15։27-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել, որ Սպիտակ-Երևան ավտաճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։