Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանպարհի՝ Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Սպիտակի հիվանդանոցի բժիշկները։
Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը»,-գրել է կայքը։