Փրկարարները Երևանյան լճից քաղաքացու դի են դուրս բերել


Փրկարարները Երևանյան լճից քաղաքացու դի են դուրս բերել
Հուլիս 13 15:07 2022

Հուլիսի 13-ին՝ ժամը 11։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու դի է նկատվել Երևանյան լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացի Ս. Ս-ի (ծնված 1959թ․) դին: