Արվեստագետ Սասուն Քոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հաստատումը ես գնահատում եմ դրական և անհրաժեշտ ապագայի անվտանգային ռիսկերը մեղմացնելու համար: Իհարկե, պատրանքներ չպետք է ունենանք, որ դա կարող է հանգեցնել ցեղասպան, 44-օրյա պատերազմի գլխավոր դերակատար պետության հետ բարեկամության հաստատմանը: Բարեկամություն հնարավոր է, որ հարյուրավոր տարիներ հետո էլ չհաստատվի Թուրքիայի հետ: Սակայն դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատումը անհրաժեշտ է: Բնականաբար, առանց նախապայմանների կամ ապագայում հնարավոր պահանջների: |
Աղբյուրը` Սասուն Քոսյան
