Այսօր՝ հուլիսի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Uaz Patriot մակնիշի ՀՀ ՊՆ համարանիշերով ավտոմեքենան Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի Ջիլ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 69-ամյա Վլադիմիր Գ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
ՊՆ համարանիշերով մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահացել է
ՊՆ համարանիշերով մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահացել է