Լրագրող Նարինե Կիրակոսյանի գրառումը․ «Ադրբեջանցիները դեպի Ստեփանակերտ նոր ճանապարհ են կառուցում/Բերձորն են վերցնելու Բերձորը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրին համաձայն դարձավ «Լաչինի մարդասիրական միջանցք», շուտով պետք է հանձնվի ամբողջությամբ Ադրբեջանին։ Ադրբեջանը արդեն հայերի տեղաշարժի համար կառուցում է և շուտով կավարտի, Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղից դեպի «Ստեփանակերտի կամուրջ» կոչվող հատվածը, նոր ճանապարհը։ Պայմանագրի մասին հանրությունը, ինչպես և ընդհանրապես Արցախի հանձման վերաբերյալ գրեթե ոչ մի տեղեկություն չունի։ Հայերս իմանում ենք հերթական տարածքային կորուստների մասին ադրբեջանական կողմից, որը հետո հաստատում է Հայաստանի վարչապետը։ Ցավոք մինչև հիմա և՛ Արցախի, և՛ Հայաստանի տարածքների կորուստը հանրությունը ընդունում է և համակերպվում։ Ավելին, կարծես գրեթե համատարած անտարբերություն է իրականության նկատմամբ։ Վարչապետը հաստատում է, այն ինչ ադրբեջանական կողմն է պնդում, իսկ նրան ծափահարողները նույնիսկ չեն քչանում։ Բայց կա դեռ նաև հայի պայքարող տեսակը։ Աղավնոն, որը Բերձորի հանձնման հետևանքում նույնպես պետք է ամբողջովին անցնի Ադրբեջանին, չեն լքում և պատրաստեն մնալ ու կռվել մի քանի հարյուր այդ գյուղի բնակիչներ։ Այս մասին է դեպի Արցախ այցիս մասին առաջին ռեպորտաժը»։ |
«Ադրբեջանցիները դեպի Ստեփանակերտ նոր ճանապարհ են կառուցում․ Բերձորն են վերցնելու»․ Նարինե Կիրակոսյան

«Ադրբեջանցիները դեպի Ստեփանակերտ նոր ճանապարհ են կառուցում»․ Նարինե Կիրակոսյան
