Ուզում են արդեն խաչքարերը ապամոնտաժել․Սթափվեք, վաղը ուշ կլինի․Արսեն Ղուկասյան (տեսանյութ)


Ուզում են արդեն խաչքարերը ապամոնտաժել․Սթափվեք, վաղը ուշ կլինի․Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
Հուլիս 9 18:37 2022

Զոհված զինծառայողների ծնողները վրդովված են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից՝ խաչքարերն ապամոնտաժելու մասին: Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ հայտարարությունը լսելուց հետո չի կարողանում ոչ մի կերպ հանգիստ նստել:

«Չգիտեմ՝ խոսքս իրեն կհասնի, թե ոչ: Հույս ունեմ՝ կհասնի, իր նազիր-վեզիրներից կհասցնեն»,- նշեց Արսեն Ղուկասյանը՝ հարց ուղղելով նաև կառավարության անդամներին, նշեց՝ միթե մեկ թասիբով հայ չկար, որ հենց այդ պահին ասեր՝ ինչ ես անում:

 

«Լավ, չեք հարցրել, չեք հարցրել: Պաշտոն է, աթոռ է, այնքան է կուրացրել բոլորիդ, որ անգամ չեք կարողանում կարծիք հայտնել, ասել՝ չի կարելի այս տեսակի պիղծ լինել, նսեմացնել, ցածրացնել: Ազգ, զարթնել է պետք, հասկացեք: Այսօր այս մարդն անցնում է բոլոր կարմիր գծերը, տարավ մեր երեխեքին կոտորեց, էս զուլումը բերեց մեր գլխին, մարդիկ էլ, որոնք էլ իրենց սփոփանքը գտնում էին հուշակոթողներ, խաչքարեր տեղադրելով, այսօր սա ասում է, որ դրանք պետք է ապամոնտաժվեն: Ուրեմն ով կլինի այդ անձնավորությունը, որն իրեն իրավունք կվերապահի գալու և ինչ-որ խաչքար ապամոնտաժելու, իմացեք, որ ոչ միայն Աստծուց կստանաք ձեր պատիժը, այլև՝ ամբողջ ազգից. որը կարթնանա»,- նշեց Ղուկասյանը: