«Պատերազմում իրականում զոհվել է 25-30 հազար մարդ»․ Ոսկան Սարգսյան


«Պատերազմում իրականում զոհվել է 25-30 հազար մարդ»․ Ոսկան Սարգսյան
Հուլիս 9 18:07 2022

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 25-30 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ
2020 թվականի պատերազմի ավարտից անցել է մեկ տարի և 8 ամիս։ Սակայն մինչև հիմա չեն հրապարակվել բոլոր զոհվածների, անհետ կորածների և գերիների անունները։ Պաշտոնապես հայտնել են 4 հազար զոհվածների մասին, շատերը նշում են 5 հազար զոհվածների մասին։ Իրականում պատերազմում մահացել է 25-30 հազար մարդ, շուրջ 5 հազար զոհվածների հետ զոհվել են նրանց այդպես էլ չծնվելիք երեխաները, յուրաքանչյուրի հաշվով՝ միջինը 2 երեխա։ Պատերազմում զոհվածներից հետո վշտից ու դրանից առաջացած հիվանդություններից մահացել ու մահանում են զոհվածների ծնողները, տատերն ու պապերը։ Այսքան աղետից հետո պետական բյուջեն և վարկերը մսխողների, ամեն ինչում (բացի իրենց իշխանությունը պահելուց) ձախողվածների հռչակած «Ապագա կա, կա» կարգախոսը որպես ծաղր է հնչում հասկացող հանրության համար»։

 
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան