Կանանց ներգրավվածությունը հայկական տեխնոլոգիական ընկերություններում գերազանցում է 40%-ը. Հակոբ Արշակյան


Կանանց ներգրավվածությունը հայկական տեխնոլոգիական ընկերություններում գերազանցում է 40%-ը. Հակոբ Արշակյան
Հուլիս 9 07:27 2022

Կանանց ներգրավվածությունը հայկական տեխնոլոգիական ընկերություններում գերազանցում է 40%-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Հայաստանում տնտեսության զարգացման և քաղաքակրթական առաջընթացի կարևոր նախապայմաններից է կանանց ակտիվ ներգրավվածությունը հասարակական, քաղաքական կյանքի և տնտեսության բոլոր ասպարեզներում։

 

Ուրախ եմ, որ Հայաստանում անց է կացվելու «Կանայք տեխնոլոգիական ոլորտում կոնֆերանսը», որի ընթացքում հանդես կգամ ողջույնի խոսքով»,-գրել է նա: