Նավթի գինը ռեցեսիայի մտավախության ֆոնին իջնում է


Նավթի գինը ռեցեսիայի մտավախության ֆոնին իջնում է
Հունիս 27 10:40 2022

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան սկսել են նվազել՝ գլոբալ տնտեսական ռեցեսիայի մտավախության համատեքստում, վկայում են աճուրդների տվյալները։

 

Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,13 տոկոսով՝ մեկ բարելը 108,94 դոլար, WTI-ի օգոստոսյան ֆյուչերսներինը՝ 0,17 տոկոսով՝ 107,44 դոլար։

Ավելի վաղ առավոտյան նավթի երկու տեսակները չափավոր թանկանում էին՝ շարունակելով շուկայում սպասվող նվազման ուրբաթ օրվա միտումը, քանի որ G7-ի երկրները քննարկում են ՌԴ-ից ստացվող նավթի սահմանային գների հնարավոր շեմը։