Հունիսի 23-ի երեկոյան Երևանի արևելյան և հարավային հատվածներում դիտվել է ամպրոպ, տեղատարափ անձրև, կարկուտ և ուժգին քամի, ինչի հետևանքով հանրապետության տարբեր հատվածներում զգալի վնասներ են եղել:
Լրագրող Զոհրաբ Եգանյանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է քամու հետևանքով ծառը ընկել ու վնասել կայանած ավտոմեքենան, ցանկապատն ու պատը:
Լրագրողը լուսանկարներին կից գրել է.
«Երեկվա քամու հետևանքներից՝ «Կրիվոյ»: Նար-Դոսի դպրոց, լավ է, որ արձակուրդ է»:
Աղբյուր` AntiFake.am