Շումախերի Ferrari բոլիդն աճուրդում վաճառվել է 18 մլն դոլարով


Շումախերի Ferrari բոլիդն աճուրդում վաճառվել է 18 մլն դոլարով
Մայիս 25 12:51 2025

Լեգենդար գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի 2001 թվականի Ferrari մրցարշավային մեքենան RM Sotheby's աճուրդում վաճառվել է 18,17 միլիոն դոլարով, գրում է The New York Times-ը։

 

Այս բոլիդով Շումախերը 2001 թվականին հաղթել է Մոնակոյի և Հունգարիայի Գրան Պրիում և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մեքենան դարձել է Շումախերի վարած և աճուրդում վաճառված ամենաթանկ մեքենան:

Շումախերը Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն է և Ֆորմուլա 1-ի պատմության լավագույն ավտոարշավորդներից մեկը:

 

2013 թվականին, կարիերան ավարտելուց հետո, Շումախերը դահուկ վարելիս ուղեղի ծանր վնասվածք է ստացել։ Նախկին մրցարշավորդի ընտանիքը պահպանում է նրա կյանքի գաղտնիությունը՝ չհրապարակելով մարզիկի վիճակի մասին մանրամասներ։