Նախորդ տարվա նույն օրվա համեմատ միջազգային շուկայում ցորենը թանկ է 57 տոկոսով, եգիպտացորենը՝ 22 տոկոսով, սուրճը՝ 60 տոկոսով, նավթը՝ 73.2 տոկոսով, Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Իսկ մեր ներքին գներն, ըստ էության, նույն չափով չեն աճել։ Այսինքն, փոխարժեքի արժևորումը որոշակի ազդեցություն, այնուամենայնիվ, ունենում է», - ասաց ԿԲ նախագահը։
Նա նշեց, թե մամուլում հրապարակումների է հանդիպել այն մասին, որ եթե դոլարի կուրսն իջել է, այդ դեպքում ինչո՞ւ ներմուծվող ապրանքների գները չեն ճշգրտվել։
«Պետք է մի քիչ ավելի խորը նայել խնդիրներին», - ասաց Գալստյանը։