ArmLur.am-ը գրում է, որ ըստ իր տեղեկությունների` կրակոցներ և դանակահարություն է եղել Ստեփանավան քաղաքում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գիշերը հրազենային վիրավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել Սմբատ Դավոյանը, իսկ ավելի ուշ դանակի կտրած ծակած վերքով մեկ այլ քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ բնակիչների՝ գիշերը Սմբատ Դավոյանը վիճել է Բորիս Վանյանի հետ, վեճը այնքան է թեժացել, որ Բորիս Վանոյանը իր ձեռքի ատրճանակից 3 անգամ կրակել է Դավոյանի ողղությամբ, ինչի ժամանակ Դավոյանը դանակով հարվածել է Բորիս Վանյանին:
Աղբյուր՝ ArmLur.am