Ի՞նչ վիճակում են վթարի ենթարկված 11 զինծառայողները․ մանրամասներ


Ի՞նչ վիճակում են վթարի ենթարկված 11 զինծառայողները․ մանրամասներ
Հունիս 7 08:24 2022

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող Կամազ մակնիշի ավտոմեքենայի շրջման հետևանքով 11 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ ՀՀ ՊՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ զինծառայողներից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10.40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 11 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։