ՊՆ «Կամազը» գլխիվայր շրջվել է, 11 զինվոր տեղափոխվել է հիվանդանոց


ՊՆ «Կամազը» գլխիվայր շրջվել է, 11 զինվոր տեղափոխվել է հիվանդանոց
Հունիս 7 12:10 2022

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 զինվոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վայոց Ձորի մարզի Ռազմական ոստիկանության ծառայողները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու է վարորդի և վիրավորների ինքնությունը»,-գրել է կայքը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի