Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, ժամը 01։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14.5 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Վարդան Ազատյանի վարած Opel մակնիշի և 26-ամյա Հռիփսիմե Խաչատրյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Հ. Խաչատրյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհին՝ Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամա Մարիաննա Ավագյանն ու Opel-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Դավիթ Շահինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Աղբյուրի փոխանցմամբ, Nissan-ը դեպի Վաղարշապատ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։