Ավտովթար՝ Երևանում. Դավթաշենում բախվել են Mitsubishi Pajero-ն ու Chevrolet-ն. կա վիրավոր


Ավտովթար՝ Երևանում. Դավթաշենում բախվել են Mitsubishi Pajero-ն ու Chevrolet-ն. կա վիրավոր
Հունիս 6 18:20 2022

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի  4-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: 

 

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը և մանրամասնում, որ հունիսի 4-ին՝ ժամը 21:50–ի սահմաններում, Դավթաշեն վարչական շրջանում՝ Փիրումյյան 10 հասցեի դիմաց, բախվել են Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, 40-ամյա Կարեն Մ.-ի վարած Mitsubishi մակնիշի և 33-ամյա Արթուր Ո.-ի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Chevrolet-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Ստեփանյանն ու պարեկ Հրաչ Մկրտչյանը: Օպերատիվորեն  ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար  ծառայության  Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: