4 համագյուղացիների միջեւ ծե ծկռտուք է եղել. 22-ամյա երիտասարդը դшնшկшհшրել է մեկին


4 համագյուղացիների միջեւ ծե ծկռտուք է եղել. 22-ամյա երիտասարդը դшնшկшհшրել է մեկին
Հունիս 3 15:35 2022

Հունիսի 3-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած, արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ: Հիվանդանոցում նա հայտնել է, որ դեպքի հանգամանքները չի հիշում:

 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 2-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արծվաբերդ բնակավայրում չորս համագյուղացիների միջև վիճաբանություն-ծեծկռտուք է եղել, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել 30-ամյա երիտասարդին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

22-ամյա երիտասարդը ներկայացվել է Բերդի քննչական բաժին՝ հարցաքննության: