Երեկ՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Թբիլիսյան անցուղի թիվ 22 հասցեի դիմաց ճակատ-ճակատի բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 62-ամյա Նորիկ Ե-ի վարած «Ժոնգ Տոնգ» մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ՝ 59-ամյա Անդրանիկ Ք-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ford-ի վարորդը մարմնական վնասածքներով տեղափոխվել է «Միքայելյան» վիրաբուժության կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և շահագործվում է որպես քաղաքային տրանսպորտ։