Երեկ՝ մայիսի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 13:50–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները Էջմիածին քաղաքից դեպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Չոբան-Քյարա» կոչվող խաչմերուկի բետոնե կանգառի մոտ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Մեխակ Թամոյանն էր:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր հատվածներում առկա են մարմնական վնասվածքներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։