2-ամյա երեխան ընկել է ջրով լցված երկաթյա տարայի մեջ և ջրահեղձ եղել


2-ամյա երեխան ընկել է ջրով լցված երկաթյա տարայի մեջ և ջրահեղձ եղել
Հունիս 1 15:15 2022

Մայիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

«Ժամը 18։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ջրահեղձ եղած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

 

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 2-ամյա Միքայել Ն-ն էր, ով նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում իրենց տան բակում խաղալիս ընկել է բակում դրված ջրով լցված երկաթյա տարայի մեջ և ջրահեղձ եղել։

 

Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

 

Աղբյուր` Փաստինֆո