Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:
Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով զոհեց կյանքը՝ հանուն մեր կյանքի. Գարեգին Էդուարդի Ղարայան:
Հերոս Էդուարդը ծնվել է 1972 թվականին Աշխաբադում, 1990 թվականին տեղափոխվել է հայրենիք: 1994 թվականին բնակություն է հաստատում Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում: Գարեգինը որոշեց իրեն նվիրել հայրենիքի սահմաննրը պաշտպանելու սուրբ գործին ու մինչև պատեարազմը երկար տարիներ որպես պայմանագրային զինծառայող ծառայում էր հայոց բանակում:
Գարեգինը եղել է ավագ սպա, կապի բաժնի պետ ու ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու խրախուսանքների: 44-օրյան նրա առաջին պատերազմը չէր, Գարեգինը մասնակցել էր նաև Ապրիլյանին և այս անգամ էլ պատերազմի հենց առաջին օրը նա կամավոր մեկնեց առաջնագիծ, որ պաշտպանի հայրենիքը:
Կռվել է քաջի պես, մինչև վերջին շունր, սակայն պատեազրմը նրա կյանքն էլ չխնայեց, Գարեգինը զոհվեց հոկտեմբեր 14-ին Վարանդայի համար մղվող թեժ մարտերում: Ղարայանների ընտանիքը ծանր ճակատագիր ունեցավ, այսօր Գարեգինը հուղարկավորված է Եռաբլուրում՝ 2 որդիների կողքին: Մի տանից 3 լույս մարեց…
Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: