Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող Superbet Chess Classic մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ 4,5 միավորով կիսում է առաջին տեղը։ Նույնքան միավոր ունի ամերիացի Ուեսլի Սոն, որը 7-րդ տուրում սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի հետ։
Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։ Լեւոն Արոնյանը կմրցի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։
Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն է։
Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։