Անգլիան հաղթեց Իսպանիային և դարձավ կանանց Եվրո-2025-ի չեմպիոն


Անգլիան հաղթեց Իսպանիային և դարձավ կանանց Եվրո-2025-ի չեմպիոն
Հուլիս 28 08:24 2025

Կանանց ֆուտբոլի Եվրոպայի 2025 թվականի առաջնության եզրափակչում Անգլիան հաղթեց Իսպանիային։ Խաղը կայացավ Շվեյցարիայի Բազել քաղաքի «Սանկտ-Յակոբ Պարկ» մարզադաշտում։ Հանդիպումը սպասարկեց ֆրանսիացի մրցավար Ստեֆանի Ֆրապարը։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում Անգլիան հաղթեց 3:1 հաշվով։

 

 

Իսպանիան առաջ անցավ 25-րդ րոպեին՝ Մարիոնա Կալդենտեյի խփած գոլի շնորհիվ։ Անգլիայի հարձակվող Ալեսիա Ռուսոն 57-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Հետխաղային 11 մետրանոցներում անգլիացի ֆուտբոլիստուհիներն ավելի դիպուկ էին։

 

Այս հաղթանակով Անգլիան պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, որը նվաճել էր 2022 թվականին՝ լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթելով Գերմանիային։