Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն


Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն
Հուլիս 28 12:27 2025

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը դարձավ 2025 թվականի շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն։

 

Նա միակ մասնակիցն էր, ով մրցաշարի ընթացքում չկրեց ոչ մի պարտություն՝ 9 հնարավորից վաստակելով 5.5 միավոր:

 

Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն ճանաչվեց գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիշբեյնը, ով նույնպես վաստակել էր 5.5 միավոր:

 

«Շնորհավորում ենք Վլադիմիր Հակոբյանին և մաղթում նոր հաջողություններ», - նշված է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում: