«Աղվանչոյիս դին որ բերեցին, պապաս ասաց՝ երանի Գոռոյիս էլ սենց տենամ». ԵՐԿՈՒ ՀԵՐՈՍ՝ մեկ տանից


«Աղվանչոյիս դին որ բերեցին, պապաս ասաց՝ երանի Գոռոյիս էլ սենց տենամ». ԵՐԿՈՒ ՀԵՐՈՍ՝ մեկ տանից
Մայիս 2 08:13 2022

 

Լոռու մարզի Դարպաս համայնքի բնակչուհի Իրինա Աբազյանը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ մի քանի օրվա տարբերությամբ, կորցրել է 20-ամյա որդուն և 19-ամյա եղբորը:

Պատերազմի օրը՝  սեպտեմբերի 27-ին, լրացել  է տիկին Իրինայի որդու՝ Աղվան Ասլամազյանի 20-ամյակը: Մայրը նշում է՝ հենց այդ օրը որդուն Հայաստանից Արցախ են տեղափոխել:

 
 

«Աղվանչոյիս այդ օրը Նախիջևանի պոստերից իջացրել են, որ տանեն Ջեբրայիլ, բայց հետո զանգեց ասեց, որ Հադրութ են տանում: Ասեց՝ մամ ջան, մի լացի, գնում եմ երկու հատ թուրք սպանեմ ու գամ»,- ասում է մայրը և ավելացնում, որ տղայի՝ Արցախ տեղափոխվելուց հետո օրեր շարունակ նրա հետ խոսել չի հաջողվել:

 Պատերազմից 8-րդ օրն է Աղվանը մոր հետ խոսել և դա եղել է վերջին զանգը:

 «Հոկտեմբերի 4-ին մի երկու բառ խոսեցինք ու դրանից հետո էլ չենք խոսել: Հոկտեմբերի  16-ին զոհվել է, ես 19-ին եմ իմացել, որ զոհվել է: Մինչ այդ ինձ ասում էին, որ վիրավոր է, նույնիկ այդ փաստից էի ուրախացել, ասում էի՝ թող ոտքը չլինի, ձեռքը չլինի, միայն թե գա տուն, բայց սնայպերը գլխից փխել էր: Հրամանատարը հասել էր օգնության, հրամանատարին էլ էին խփել»,- նշում է մայրը:

«Զոհվածների անունները, որ գրում էին ամենքի հետ ցավ էինք ապրում, բայց ինչ իմանայինք, որ մենք էլ ենք տենալու այդ ցավը»,- ասում է Իրինա Աբազյանը և նշում, որ  եղբայրը՝ 19-ամյա Գոռ Աբազյանը, նույնպես զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում:

 

«Եղբայրս էլ Ջեբրայիլում է զոհվել, իր պատմությունը լրիվ ուրիշ է… Աղվանիս, որ բերեցին պապաս ասում էր՝ երանի Գոռոյիս էլ սենց տենամ, հլը ինչ էր երազում, բայց էրեխուն փակ բերեցին: Մինչև հիմա էլ չենք հավատում, որ ինքն էր: Բժիշկն ասեց, որ չի կարող բաց տալ, չեք կարող նայել:

Եղբորս, որ խփել են թուրքի սահմանից այն կողմ է մնացել, յոթ հոգի էին եղել, յոթին էլ խփել են: Հոկտեմբերի սկզբին խփել են, նոյեմբերի վերջին նոր գտել էինք: Աղ անս ասում էր՝ գնամ Գոռոյին գտնեմ, բայց երկուսն էլ այս ճակատագրին արժանացան»-նշում է քույրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Nurblog.info