Այսօր՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ապազգային իշխանությունների հեռացման, Հայաստանի և Արցախի Հանրապետությունները հայկական պահելու պահանջով «Դիմադրության» շարժման համազգային հանրահավաքը։
Հանրահավաքին էին միացել Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից շարժվող քայլերթերի անդամներ, ՀՀ բոլոր մարզերից բազմահազար քաղաքացիներ, խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժեր, տարբեր նախաձեռնություններ, կազմակերպություններ։
Հանրահավաքին միացել էին ընդդիմադիր տարբեր ուժեր։ Ֆրանսիայի հրապարակը՝ լուսանկարներով․