«Մայիսին տեղի ունեցող խшվшրումներից հետո սպասվում են մшհեր՝ դրանք կարող են լինել հեղինшկшվոր шնձինք».աստղաբան


«Մայիսին տեղի ունեցող խшվшրումներից հետո սպասվում են մшհեր՝ դրանք կարող են լինել հեղինшկшվոր шնձինք».աստղաբան
Մայիս 1 10:37 2022

«Մայիս ամիսը բավականին հարուստ է լինելու իրադարձություններով, ծանր էմոցիաներով ու պոռթկումներով։ Մենք ունենալու ենք արևի խավարում, որից հետո գտնվելու ենք խավարման միջանցքում, որին կհաջորդի լուսնի խավարումը»,-այս մասին «Փաստինֆո»-ի եթերում՝ «Աստղերը հուշում են» խորագրի ներքո ասել  է աստղաբան Աննա Հակոբյանը՝ նշելով, որ լինելու են փոփոխություններ՝ փոխվելու են պարտնյորներ ու պայմանավորվածություններ։

«Մայիսին տեղի ունեցող խավարումներից անմիջապես հետո՝ մի քանի ամիսների ընթացքում, սպասվում են մահեր։ Դրանք կարող են լինել հեղինակավոր անձինք, Կառավարության անդամներ և այլն։ Արևի խավարումը նոր սկիզբ կբերի»,- ասել է աստղաբանը, որի դիտարկումներով կարող են սրացումներ լինել սահմաններին։

Անդրադառնալով օրեր առաջ Լեո – Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի թեմային, աստղագետը նկատել է՝ հղի կնոջ էներգիան չափազանց ուժեղ է, հետևաբար, բոլոր նրանք, ովքեր մասնակից են դարձել հղի կնոջ սպանությանը, ունենալու են դժբախտ պատահարներ, նրանք իրենց մահով չեն մահանալու։

Մանրամասները՝ տեսանյութում։