Երեւանում, այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 38-ամյա Սամսոն Գ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Եղվարդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում տեղադրված էլեկտրասյանը, տապալել այն և մոտ 20 մետր օդային առաջ ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Սամսոն Գ.-ն, նրա ուղևորներ, Գերմանիայի քաղաքացի, 35-այա Ռոման Գ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչ, 55-ամյա Հովհաննես Մ.-ն և Գերմանիայի քաղաքացի, 35-ամյա Իրինա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել են բժշկական օգնությունից և դուրս են գրվել:
Կայքի տեղեկություններով վարորդին և ուղևորներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ վթարված անվադողի պատճառով այնտեղ կայանված Renault Logan մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները:
Mercedes-ի վարորդն աշխատում է Թալինի մշակույթի տանը՝ որպես մեթոդիստ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։