Մարտ ամսին եվրոգոտում գնաճը հասել է բացարձակ ռեկորդի


Մարտ ամսին եվրոգոտում գնաճը հասել է բացարձակ ռեկորդի
Ապրիլ 21 19:30 2022

Մարտ ամսին եվրոգոտում գնաճը հասել է բացարձակ ռեկորդի՝ 7,4 տոկոսի տարեկան հաշարկով, ավելանալով փետրվարի 5,9 տոկոսից: Այդ մասին ասված է մարտ ամսի համար Եվրոստատի կողմից ապրիլի 21-ին հրապարակված վերջնական գնահատման մեջ:

Ապրիլի 1-ին իր նախնական հաշվետվությունում եվրոյի գոտում գնաճը Եվրոստատը գնահատել էր 7,5 տոկոս:

Եվրոստատի տվյալներով՝ եվրոգոտու 19 երկրներում գնաճը փետրվարին արագացել է մինչեւ 5,9 տոկոս, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 25 տարվա ընթացքում: Եվրամիության 27 երկրներում գների աճը տարեկան հաշվարկով փետրվարին կազմել է արդեն 6,2 տոկոս:

Ընդհանուր գնաճում հիմնական ավանդը ներդրել են թանկացած էներգակիրները եւ Եվրոպայի կենտրոնական բանկի գերմեղմ դրամական քաղաքականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: