Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 4 մասնակից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Ստամբուլ քաղաքում կայանալիք աշխարհի կանանց առաջնությանը կմասնակցեն Անուշ Գրիգորյանը, Եկատերինա Սիչևան, Անի Հովսեփյանը և Գայանե Տեր-Բարսեղյանը:
Հավաքականն երկու ուսումնամարզական հավաքի միջոցով կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը: Մայիսին կայանալիք ԱԱ-ին ընտրանին պատրաստվում է Երևանի Օլիմպիավանում, իսկ մինչ այդ թիմը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Ծաղկաձորում էր: