Քաջազնունիների կառուցածը մսխողները


Քաջազնունիների կառուցածը մսխողները
Ապրիլ 16 10:54 2022
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ. գ. դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն արձագանքել է իշխող խմբակցության պատգամավորի ելույթին՝ նշելով.
 
Մեկը խորհրդարանում Հովհաննես Քաջազնունիից է բարբաջել: Չխորանալով այդ անգրագիտության մեջ՝ կուզեմ Հ.Քաջազնունիի մի հետաքրքիր միտք հիշեցնեմ առաջին հանրապետության առաջին կառավարության մասին: Քաջազնունին ասում էր, որ իր կառավարությունը չէր հաջորդել նախորդ կառավարությանը, ոչինչ ժառանգություն չէր ստացել և ստպված էր ամեն ինչ զրոյից սկսել:
Զրոյից պետություն կառուցվեց՝ զրոյից, "անձև քաոսից": Վերակակգնված պետականությունը փոխանցվեց հաջորդ սերունդներին, լուրջ ժառանգությամբ հասցվեց մինչ 2018 թվական, որ հերթական իշխողները մսխեն պետությունը, ու մի բան էլ ճամարտակեն Քաջացնունիից: