Այսօր, ապրիլի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 11 փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկի հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամարդու դի։
Այս պահին տեղում աշխատում է քննչական խումբն ու դատական բժիշկը։ Վերջինս, զննելով դին, հայտնել է, որ մարմնի վրա կա դանակից ստացած 3 հարված։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում դիակի կողքին հայտնաբերվել են խոհանոցային դանակ և նամակ։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն՝ պարզվում է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։