Այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում դի կա։ Փրկարարները գետից դուրս են բերել դին։
Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ 18-ամյա էդուրադ Շ-ն էր, ով որպես անհետ կորած ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր։ Փաստի առթիվ բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։