Այսօր՝ ապրիլի 8-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Կարեն Հ.-ն էր:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: