Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք, որն արվել է Հավայան կղզիներում՝ գործող Կիլաուեա հրաբխի մոտ:
Լուսանկարներում, որոնց հեղինակը Մայքլ Շայնբլումն է, երևում է՝ ինչպես է շիկացած լավան թափվում օվկիանոսը:
Հեղինակը խոստովանել է, որ տեսարանին մոտիկից ականատես լինելն իրոք չափազանց տպավորիչ է: Նրա խոսքով՝ ամեն րոպե կարծես հրավառություն է լինում, պայթյուններ են լսվում:
«Տեսարաններ ու ձայներ, որոնք դժվար է նկարագրել: Տաքի ու սառի համադրություն, որն այնքան զիլ է», - տպավորություններով կիսվել է լուսանկարիչը: